Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ընդդեմ Արծվաշենի ենթադրյալ հանձնման` Ադրբեջանում աստիճանաբար սկսվում է բողոքի ալիք բարձրանալ

Ընդդեմ Արծվաշենի ենթադրյալ հանձնման` Ադրբեջանում աստիճանաբար սկսվում է բողոքի ալիք բարձրանալ
05.05.2024 | 10:20

Ադրբեջանի «փորձագետները» հանկարծ հայտնաբերել են, որ Արծվաշենը շատ կարևոր դիրք է զբաղեցնում և անփոխարինելի է լոգիստիկ տեսանկյունից: Վերջիններիս պնդմամբ, եթե Արծվաշենը Հայաստանին վերադարձվի, ապա Հայաստանը հնարավորություն կունենա վերահսկել Ադրբեջանի համար կենսական և ռազմավարական նշանակություն ունեցող մեծ թվով ենթակառուցվածքներ:
Բացի դրանից` ադրբեջանցի «լրագրողները» ինչ-որ կասկածելի անձանց են գտնում, որոնց որպես «բաշքենդցի» են ներկայացնում: Ադրբեջանցի «բաշքենդցիները» պատմում են իբր խորհրդային տարիներին «Բաշքենդ»-ում «հայերի վայրագություններից», «հայերի հետ բնակվելու անհնարինությունից»: Փորձ է արվում աշխարհին «ապացուցել», որ խորհրդային տարիներին Արծվաշենում նաև մեծ թվով ադրբեջանցիներ են ապրել:
Որպես այդպիսի մի «բաշքենդցի» ներկայացվում է, օրինակ, ոմն Թալիա Մամադովա, որն իբր 1990 թ. Արծվաշենի հիվանդանոցում բուժքույր էր աշխատում:
Նախ` 1990 թ. Արծվաշենում ադրբեջանցիներ չկային:
Եվ հետո` ուշադիր նայեք Թալիա Մամադովային: Վերջինս նույնքան բուժքույր է, որքան Փաշինյան Նիկոլը պարուհի:
Ինչևէ: Ամեն դեպքում, Արծվաշենի հարցն աստիճանաբար մտնում է քաղաքական օրակարգ: Ափսոս, որ ադրբեջանցիների նախաձեռնությամբ:


Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2234

Մեկնաբանություններ